Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովան՝ Փառուխի մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի գյուղերից մեկի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,-ասել է նա՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Միևնույն ժամանակ հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ այժմ հանդիպման ամսաթվերի հետ կապված առաջարկներ են սպասում Հայաստանից ու Ռուսաստանից։