Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները վերջին օրերին բարձրաձայնում են մի խնդրի մասին, ըստ որի, թեպետ կրկին անցում է կատարվել դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգին, սակայն մակագրությունները շարունակում են կատարել ըստ նախընտրության։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական համակարգի խնդիրներին՝ դիտարկելով նաև մակագրման համակարգը, ըստ նպատակահարմարության օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու պրակտիկան: Խոսելով մակագրությունների խնդրի մասին՝ նա շեշտեց. «Իրականում վերոնշյալ երևույթը դատական իշխանության նկատմամբ անվստահության, հեղինակության կորստի է հանգեցրել: Երբ որևէ գործ ձեռքով է մակագրվում, անորոշություն ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ տվ յալ գործը մակագրվեց հենց այդ դատավորին: Դա կասկածներ է առաջացնում գործի անաչառության վերաբերյալ: Սա լայն իմաստով արժեզրկում, հեղինակազրկում է դատական իշխանությանը: Այսօր մակագրման համակարգն իրապես վերածվել է ձևականության, այն դեկորատիվ երևույթ է ու կառավարելի է անգամ էլեկտրոնային համակարգի առկայության պարագայում»:

Իսկ թե ինչպե՞ս է կառավարելի, փաստաբանն ընդգծեց. «Երբ արդարադատության նախարարի ձեռամբ ստեղծվեց «կալանք տվող դատավորների» դատարանը, համապատասխանաբար, վերաքննիչում ձևավորվեցին կալանք տվող դատավորների դատական ակտը վերանայող այլ դատավորներ: Օրինակ՝ երբ Վահագն Վերմիշյանի (Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ), Աղվան Հովսեփյանի (ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ), Նարեկ Մանթաշյանի («Հայաստան» դաշինքի անդամ) գործերը գտնվում էին դատաքննության փուլում, այդ գործերն ամբողջությամբ հսկողությունից դուրս էին մնացել, որովհետև վերաքննիչի՝ «կալանք տվող 6 դատավորները» գործերը վերանայում էին մինչև դատարան մտնելը: Հիմա ԲԴԽ-ն որոշում է կայացրել Արմեն Դանիել յանի, Ռուբիկ Մխիթարյանի, Մնացական Հարությունյանի` գործեր լսելու ծանրաբեռնվածությունը 70 տոկոսով նվազեցնել ու նրանց ևս մակագրել միջդատավարական վարույթում գտնվող քրեական գործեր: Այսինքն, սա արվեց այն պարզ տրամաբանությամբ, որպեսզի կարողանան ապահովել քաղաքական հետապնդումների շարունակական իրականացումը: Նարեկ Մանթաշյանի գործի օրինակով նշեմ, թե իրավիճակն ինչի հանգեցրեց: Երբ ես վերաքննիչ բողոք էի ներկայացրել, այդ բողոքը մակագրվել էր Մնացական Հարությունյանին: Քանի որ վերջինս վերապատրաստման էր գնացել, գործը վերամակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին: Ու երբ Ռ. Մխիթարյանն ինքնաբացարկ հայտնեց, գործը վերամակագրվեց Արմեն Դանիել յանին, ու մենք հայտնվեցինք այդ շրջապտույտի մեջ: Այսինքն, որևէ հեռանկար չունենք, որ քաղաքական գործերն այդ երեք դատավորներից զատ այլ դատավորների կմակագրվեն»:

Նա շեշտեց՝ իր պաշտպանյալի՝ Նարեկ Մանթաշյանի օրինակը լավագույնս է ցույց տալիս, թե դատական իշխանությունում ինչ է կատարվում:

«Ընդհանուր առմամբ, դատական իշխանությունն այսօր այն աստիճանի է գտնվում գործող իշխանության վերահսկողության տակ, որ դատական իշխանության հետ առնչվող յուրաքանչյուր անձի մոտ ձևավորվում է այն համոզմունքը, ըստ որի, դատական իշխանությունը ձևական բնույթ է կրում: Այսօր արդարադատությունը ծայրահեղ ծանր իրավիճակում է: Ես և իմ պաշտպանյալները ոչ թե հիմնականում քննարկում ենք այն հարցը, թե գործի փաստերում ինչպիսի հանգամանքներ են ներառված, իր մեղադրանքն ինչի վրա է կառուցված, այլ դիտարկում ենք, թե ով է քննելու գործը: Բացառապես դրանով է պայմանավորված հանգամանքը՝ իմաստ ունի՞ անդրադառնալ մեղադրանքին, դրա հիմնավորվածությանը, թե՞ ոչ: Այսօր դատավորների մեծ մասը հիմնականում կանխատեսելի է: Այսինքն, գործի մակագրումից մենք հիմնականում կանխատեսում ենք, որ, օրինակ՝ առաջին ատյանի դատարանում որևէ դատական հեռանկար, որևէ շանս չունենք և պետք է սպասել վերաքննիչի մակագրությանը: Սրանք իրավական համարվող պետության մեջ ծայրահեղ անընդունելի, անթույլատրելի երևույթներ են»,-ասաց մեր զրուցակիցը:

Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով, իրենց՝ փաստաբանների համար այս պայմաններում մտահոգիչ է հատկապես միջազգային կառույցների լռությունը. «Այսօր դատական իշխանությունը տոտալ վերահսկողության տակ է, տոտալ հետապնդումների է ենթարկվում, բայց անգամ դեկորատիվ կամ զուտ դատապարտող բնույթի որևէ արձագանք չենք տեսնում: Սա իշխանություններին լրացուցիչ ուժ ու ազդակ է հաղորդում, որպեսզի իրենք իրենց բռնած գիծը շարունակեն: Առհասարակ, հեղափոխությունների պատմությունները ցույց են տալիս, որ այս երևույթները որոշ առումներով օրինաչափ են: Եվ մենք այս տեսանկյունից մեղադրանքի սլաքները ոչ թե այսօրվա դատական իշխանության, այլ քաղաքական իշխանության ղեկին գտնվողներին պետք է ուղղենք: Հանրային մեղադրանքների հասցեատերը հենց իրենք են: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև, իր ամբողջ առավելություններով ու թերություններով հանդերձ, ձևավորվել էր դատական համակարգ, որը քիչ թե շատ ձևական բնույթ չէր կրում և որի նկատմամբ քիչ թե շատ վստահություն կար:

Օրինակ՝ մինչև 2018 թվականը կալանքի դեմ բերված բողոքը քննում էինք ընդամենը 10-րդ օրը, իսկ այսօր ես ունեմ կալանքի դեմ բերված բողոք, որը երկրորդ ամսում է քննարկվում: Արդյո՞ք այս ժամկետը կարող է ողջամիտ լինել կամ արդյո՞ք իրատեսական է: Այս ամենը վկայում է, որ խնդիրները համակարգային են: Այս գործընթացներն ամբողջությամբ ստվերում են նաև մյուս բոլոր արժանապատիվ դատավորներին, որոնք քիչ չեն դատական իշխանության մեջ: Բոլոր դեպքերում, համակարգն առանձին դատավորներով հեղինակազրկվում և արժեզրկվում է: Խոսքը, մեծ հաշվով, ոչ թե զուտ առանձին դատավորների խնդրի, այլ դատական իշխանության, դատաիրավական համակարգի տապալված լինելու մասին է: Եվ այս պարագայում գործերի մակագրությունը բազմաթիվ խնդիրներից ընդամենը մեկն է: Կյանքը ցույց տվեց, որ եթե անգամ մակագրման համակարգն աշխատում է, վերաքննիչի նախագահն իրեն կարող է թույլ տալ հայտարարել, թե տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ինչի արդյունքում էլ կարող է իրական դատավորից գործը վերցնել և հանձնել իր ազդեցության տակ գտնվող որևէ այլ դատավորի, որն իր հերթին քաղաքական իշխանությունից եկող բացահայտ և գաղտնի ցուցումները հաջողությամբ կյանքի է կոչում»:

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնություններին, ըստ նպատակահարմարության դրանք կիրառելուն ու հետո նոր նախաձեռնություններով նույն օրենքներից հրաժարվելու պրակտիկային՝ փաստաբանը նկատեց. «Նշված երևույթի մասին չի լինի խոսել՝ առանց հաշվի առնելու քաղաքական բաղադրիչը: Մենք խոսում ենք Քրեական, Դատական օրենսգրքերում ըստ իրավիճակի կատարված փոփոխությունների մասին, բայց մենք մոռանում ենք, որ այսօրվա իշխանությունները պահի թելադրանքով անգամ Սահմանադրություն են փոխել: Չմոռանանք ՍԴ դատավորներին տուն ուղարկելը, հակասահմանադրական դիտարկվող հանրաքվեների անցկացումը և նմանատիպ այլ իրավիճակներ: Եվ եթե քաղաքական իշխանությունը թույլ է տալիս իրեն, իրավիճակից ելնելով, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, ապա լիարժեք օրինաչափ է, որ նույն պահի թելադրանքով իրենք կարող էին ընթացիկ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել: Օրինակ՝ դիտարկենք ծանր վիրավորանքի հոդվածը, որը հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգրքով ուժը կորցրած է լինելու:

Արդարադատության նախարարն ասաց՝ վարչապետի հետ քննարկումների արդյունքում են եկել նման եզրահանգման, շրջանառվեցին լուրեր, թե Եվրոպայից ճնշումներ են եղել, դրա համար էլ օրենսդրական փոփոխություն եղավ: Ոչ: Ընդամենը իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ եթե ծանր վիրավորանք է հասցվել վարչապետի հասցեին, վարչապետը պետք է որպես տուժող ճանաչվեր և հարցաքննվեր, հետագայում էլ առերեսվեր այդ անձանց հետ: Մինչդեռ քննչական մարմինները խուսափում էին առհասարակ վարչապետին տուժող ճանաչելուց, հարցաքննելուց: Եվ ընդհանրապես՝ բոլորին, որովհետև իրավագիտության հետ աղերս չունեցող երկրորդ հարցն էր առաջանում՝ ինչպե՞ս կարող էր կարգավիճակը տուժող ճանաչվել, քանի որ մեր քրեական իրավունքի կոնցեպտում տուժող է անձը: Նշվածով պայմանավորված՝ հրաժարվեցին քրեականացված պահել արարքը:

Մենք կրկին գործ ունենք երկակի ստանդարտի հետ. երբ փորձ էր արվում ազատ խոսքի դեմ պայքարել քրեաիրավական մեթոդներով, այս հոդվածը քրեականացվեց: Եվ քրեականացվեց այն պարագայում, երբ 2007-2008 թթ. Եվրոպայի խորհուրդը ՀՀ-ի առջև պահանջ էր դրել, որ եթե ուզում եք մտնել եվրոպական ընտանիք, անդամակցել ԵԽ-ին, զրպարտանքն ու վիրավորանքը պետք է ապաքրեականացնեք: Եվ այս առումով 10 տարի հետո մենք կրկին վերադարձանք մեկնարկային կետին: Ընդհանուր առմամբ, պետք չէ զարմանալ օրենսդրության մեջ իրավիճակային փոփոխություններից, որովհետև, ինչպես նշեցի, այս իշխանությունները իրավիճակով պայմանավորված, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով անգամ Սահմանադրություն փոխեցին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends