Հրդեհ Շինարարների փողոցում. այրվել է ավտոմեքենա
SOCIETYՀունիսի 16-ին, ժամը 06:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:37-ին, մարվել՝ 07:23-ին:
Ավտոտնակում (12 քմ) այրվել են «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան, ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



