Ուկրաինայի տնտեսական անկումը մայիսին կազմել է շուրջ 40%
ECONOMICSՈւկրաինայի ՀՆԱ-ի անկումն այս տարվա մայիսին (անցած տարվա մայիսի համեմատ) մի փոքր դանդաղել է և այժմ կազմում է 35-40%, ասել է Ուկրաինայի Ազգային բանկի փոխնախագահ Սերգեյ Նիկոլայչուկը։
«Ըստ բանկի գնահատականների, ՀՆԱ-ն մարտին նվազել է 44 տոկոսով, իսկ մայիսին անկումը դանդաղել է մինչև 35-40 տոկոս», – ասել է Ազգային բանկի ղեկավարի տեղակալը։
Խոսելով գնաճի պատճառների մասին, որը մայիսին հասել է 18 տոկոսի (տարեկան ցուցանիշով), Նիկոլայչուկը պարզաբանել է, որ գների աճը մեծ մասամբ թելադրված է լոգիստիկայի հետ կապված խնդիրներով և մատակարարման սովորական շղթաների խաթարմամբ։
Կենտրոնական բանկի փոխնախագահը պարզաբանեց նաև, որ Ուկրաինայի հարավային շրջաններում, որոնք մասամբ գրավված են ռուսական զորքերի կողմից, գնաճը ամենաբարձրն է, մինչդեռ արևմտյան շրջաններում այն ամենացածրն է: