Յուրի Սաքունցը ատամներով քաշել է հրշեջ-փրկարարական երկու մեքենա՝ հավակնելով Գինեսի ռեկորդի
SPORTՈւժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը հավակնում է Գինեսի նոր ռեկորդի։ Սաքունցը ատամներով քաշեց ընդհանուր 37.5 տոննա քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա:
«Գինեսի հանձնաժողովից ստացել էի թույլտվություն, որ այս ռեկորդը սահմանեի: Հիմա տեսանյութերը կուղարկենք Լոնդոն՝ Գինեսի ռեկորդի հանձնաժողով, որպեսզի հաստատվի նրանց կողմից, կուղարկենք նաև համաշխարհային ռեկորդների տարբեր ասոցիացիաներ: Նշեմ, որ արդեն Հայաստանում լույս է տեսել համաշխարհային ռեկորդների «Սաքունց» գիրքը, որտեղ գրանցված են աշխարհի տարբեր ռեկորդակիրներ»,- ասաց Սաքունցը:
Նա նշեց, որ մինչ այս՝ 3 տարի առաջ, ատամներով քաշել է 25 տոննա քաշ ունեցող մեկ մեքենա:
«Մեկ ամսից քաշելու եմ ուղղաթիռ՝ ճկույթով»,- հավելեց Սաքունցը: