Եվրոպայում գազի գինը հասել է 1500 դոլարի
ECONOMICSԵվրոպայում գազի բորսայական գները հինգշաբթի սակարկությունների կեսին առաջին անգամ ապրիլի սկզբից ի վեր գերազանցել են 1500 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, աճի տեմպերը հասել են 16 %-ի։ Այս մասին հայտնում են Լոնդոնի ICE բորսայում։
Եվրոպական խոշորագույն TTF կենտրոնի հուլիսյան ֆյուչերսները հինգշաբթի օրը բացվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1334,9 դոլարով, ինչը 6,2%-ով բարձր է երեքշաբթի օրվա հաշվարկային գնից (1256,5 դոլար): Օրվա կեսին գները աճել են թռել 17%-ի՝ գերազանցելով 1500 դոլարի նշագիծը։ Մինչդեռ առուվաճառքի առավելագույն ծավալը հազար խորանարդ մետրի համար կազմում է 1519 դոլար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



