Մենք Ուկրաինա չենք ներխուժել. Լավրով
INTERNATIONAL NEWSՍանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Մոսկվայում BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին` ի թիվս այլնի անդրադառնալով Ուկրաինայում սկսված հառուկ ռազմական գործողությանը:
«Գիտեք, մենք Ուկրաինա չենք ներխուժել, մենք հատուկ ռազմական գործողության մասին հայտարարել ենք, երբ այլևս ոչ մի կերպ չենք ունեցել Արևմուտքին բացատրելու, որ նա զբաղվում է հանցավոր գործունեությամբ՝ Ուկրաինային ներքաշելով ՆԱՏՕ»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ նման հռետորաբանությամբ էր խոսել՝ բացատրելով փետրվարի 24-ին Ուկրաինա զինված ներխուժում սկսելու իր որոշումը։ Մասնավորապես, այս թեմային է նվիրել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայացած Հաղթանակի շքերթի իր ելույթի հիմնական մասը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



