Հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի այցագրային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար. Զելենսկի
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի այցագրային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար։
«Ուկրաինան այցագրային ռեժիմ է մտցնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար։ Եվ այսօր (հունիսի 17-ին) Նախարարների կաբինետը պետք է ընդունի այս կարևոր որոշումը՝ Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիների համար անայցագրային ռեժիմի մասին համաձայնագրի դադարեցման մասին։ Նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի այցագրային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար»,- ասել է Զելենսկին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



