Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Պատմական լավատեսության երկիրը. ինչպես է ռուսական հատուկ գործողությունը փոխել Հայաստանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru–ն գրում է, որ փետրվարի 24-ից հետո կյանքը կտրուկ փոխվել է: Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, և դա վերաբերում է նաև մի երկրի, որը, կարծես թե, հեռու է այդ ամենից, և դա Հայաստանն է։ Այն ռուսների համար մնացած մի քանի պատուհաններից մեկն է դեպի աշխարհ: Գնալով այնտեղ՝ ռուսները համոզվում են, թե որքան է Հայաստանը նման և ոչ նման Ռուսաստանին։ Տաքսու վարորդի հետ զրույցը վերապատմելը ամենահարգված լրագրողական տեխնիկան չէ։ Ճիշտ է, Անդրկովկասի դեպքում այն երբեմն իրեն արդարացնում է։ Տեղացի տաքսիստները ոչ միայն փողոցային փիլիսոփաներ ու աշխարհաքաղաքական գործիչներ են, այլ երբեմն, ինչպես իրենք են ասում, կենսագրություն ունեցող մարդիկ։

Վրաստանում Սահակաշվիլիի օրոք բարեփոխումների շրջանակում աշխատանքից ազատված ոստիկաններն էին նստել տաքսիների ղեկին։ Հայաստանում էլ են «նախկինները» տաքսի քշում, բայց տարբերվում են վրացիներից։ Հավանաբար, նրանցից յուրաքանչյուրը ձեզ կասի, որ նախկինում Ադլերում է աշխատել, իսկ հիմա տունն է քաշել, և հետևաբար հասկանում է Հայաստան մշտական բնակության եկած ռուսներին։ Վերջիններս հիմա շատ են։ Չասենք, թե տասնյակ հազարներով, բայց ակնհայտորեն՝ ոչ հատուկենտ։ Երևանը փոքրիկ, հարմարավետ, անաղմուկ, ծառերի կանաչի մեջ ընկղմված և ռուսերենով լի քաղաք է: Քաղաքի կենտրոնում երբեմն կարելի է հանդիպել երեխաներով զույգերի, որոնք ակնհայտորեն Ռուսաստանից չեն եկել որպես զբոսաշրջիկներ։ Տեղական մամուլը զգուշորեն վիճում է, թե արդյո՞ք Հայաստանը կարող է օգտագործել բոլոր այդ ՏՏ մասնագետներին, ովքեր հեռացել են Ռուսաստանից, բայց ինչ-ինչ պատճառներով դեպի Արևմուտք ավելի հեռուն չեն գնացել և մնացել են Հայաստանում։ Հայաստանին որակյալ կադրեր են պետք։ Դա երևում է Երևանում, առավել ևս՝ Երևանից դուրս, որտեղ, ինչպես երբեմն թվում է, կյանքը սառել է խորհրդային տարիների վրա։

Մյուս կողմից, մեծ կասկածներ կան, որ ռուսական միգրացիոն ալիքը երկարատև կլինի։ Բայց Հայաստանն ունի իր այն խնդիրները, որոնք նրան դարձնում են ոչ այնքան գրավիչ միգրացիայի համար։ Վերցնենք, օրինակ՝ քաղաքականությունը։ Տեղացի իմաստուն տաքսիստները իրենց ռուս ուղևորներին բացատրում են, որ քաղաքի կենտրոնում երգում են, բայց այնտեղ ոչ թե տոն է, այլ հանրահավաք։ Նիկոլ Փաշինյանին, որը իշխանության է եկել 2018 թվականին փողոցային ցույցերի շնորհիվ, այժմ փորձում են նույն կերպ հեռացնել։ Ժամանակ առ ժամանակ Բաղրամյան պողոտայով անցնում են Հայաստանի ազգային դրոշներով մեքենաներ, իսկ «Զարթնի՛ր, լաո» երգը օրհներգից հետո երկրի գլխավոր հայրենասիրական երգն է դարձել։ Հակաիշխանական թռուցիկներում թվարկում են այն դժբախտությունները, որ Փաշինյանը բերել է Հայաստանի գլխին։ «Նա թուրք է»՝ հիմնական մեղադրանքը դա է, հայերի համար «թուրքը» ազգություն չէ, այլ հայհոյանք: Անգամ թռուցիկներից մեկում պատկերված է հենց ինքը՝ վարչապետը, ֆեսով և մակագրությամբ՝ «Նիկոլ փաշա»։

Հայոց ցեղասպանությունը եղել է 1915 թվականին, այն գուցե և երեկ չի եղել, բայց Ադրբեջանի հետ պատերազմը գրեթե երեկ էր։ Փաստացի, այդ պատերազմը, մեծ հաշվով, չի էլ ավարտվել։ Կարծիքները հիմա տարբեր են, թե ե՞րբ կլինի երրորդ լայնամասշտաբ պատերազմը Ղարաբաղի համար։ 2025 թվականին կլրանա Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը, և հենց այդ ժամանակ կլրանա Ադրբեջանի «թագաժառանգի»՝ Հեյդար Ալիև կրտսերի 27 տարեկանը, և նա արդեն կկարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում։ Եվ դժվար է մտածել ավելի լավ մեկնարկ «հետնորդ» գործողության համար, քան ադրբեջանական զորքերի հաղթական մուտքը Ղարաբաղի դեռևս հայկական հատված։ Ռուսաստանը այդ փոքրիկ երկրի՝ Հայաստանի համար սեր-ատելության տարօրինակ կետ է։ Շատ են սերտ կապերը, տեղի շատ հայերի համար Ռուսաստանը երկրորդ, եթե ոչ առաջին հայրենիքն է։ Այո, Հայաստանն ունի ներկայիս սահմանները միայն այն պատճառով, որ ժամանակին Ռուսական Կայսրությունը նվաճել էր այդ տարածքը։

Եթե կայսրությունը հաղթեր Առաջին համաշխարհային պատերազմում, ապա Հայաստանը հիմա կլիներ իր այն պատմական սահմաններում, որոնք այժմ միայն պատմության գրքերում են։ Բայց հեռավոր Պետերբուրգում եղավ այն, ինչ եղավ՝ հեղափոխություն, իսկ Հայաստանը կորցրեց նույնիսկ այն, ինչը, թվում էր, թե չէր կարող կորցնել։ Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը, կամ՝ հայերեն՝ Մասիսը, գտնվում է Թուրքիայի տարածքում, որի հետ սահմանը փակ է։ Փաշինյանի դեմ ուղղված բողոքներից մեկն էլ այն է, որ նա փորձում է բացել սահմանը՝ չստանալով թուրքերի կողմից ներողություն ցեղասպանության համար։ Արարատը, որը երբեք չի եղել Օսմանյան Կայսրության կազմում, անցել է Թուրքիային 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով, որը պարտադրել է Խորհրդային Ռուսաստանը:

Այդ ամենի մասին լրացուցիչ մանրամասներով ձեզ կպատմեն անգամ հուշանվերներ վաճառողները: Մի բաժակ էլ տնական գինի կհյուրասիրեն. որոշ տեղացի առևտրական տատիկներ նման մարքեթինգային հնարք ունեն։ Ուստի Հայաստանում շրջելիս խորհուրդ է տրվում կամքի ուժ ցուցաբերել և հրաժարվել բաժակից, քանի որ անհնար կլինի կանգ առնել: Բայց այն, ինչը ոչ մի տեղացի ինքնուս թամադա չի հիշատակի ռուս հյուրի ներկայությամբ, հայերի նոր վիրավորվածությունն է։ Ղարաբաղյան վերջին պատերազմում Ռուսաստանը չբռնեց Հայաստանի կողմը: Պուտինյան «չեմ կարող անտեսել այն փաստը, որ մեր երկրում ապրում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ» խորհուրդը հայերը հասկացել են։ Բայց դրանից երջանիկ չեն, նրանք դա ընդունել են որպես իրականություն: Բանն այն է, որ Ռուսաստանը, իհարկե, Հայաստանի լավագույն բարեկամը չէ, բայց միակ ընկերն է։

Պատմական թանգարանում էքսկուրսավարը, խոսելով հայոց երկար պատմության զիգզագների մասին, ավելի շուտ լավատեսական, քան հոռետեսական եզրակացություններ է անում. «Մեր փոքրիկ ժողովուրդը միշտ էլ մանևրել է մեծ տերությունների միջև։ Նրանք ունեին իրենց շահերը, մենք՝ մերը։ Նրանք մեզ չեն նկատել, բայց մենք գոյատևել ենք ու գոյատևել... Երևի միշտ էլ այդպես կլինի»։ Հուսանք, որ կլինի:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''