ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը վերջին մեկ ու կես տարում ֆանտաստիկ կերպով հարստացել է. Նարե Սարգսյան
BLOGՆարե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սրանց մոտ անկշտությունն այն աստիճանի է հասել, որ, օրինակ, Թորոսյանը մեկ օրում միանգամից 3 խոշոր անշարժ գույքի գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, հետո չի կշտացել, չորրորդ հողատարածքն է ձեռք բերել կրկին Կոտայքի մարզում։ Պարզ է, որ մտքում փայլուն բիզնես պլանների գաղափար կա, դրա համար հեկտարներով հողեր է գնում։ Բա ինչու են եկոլ իշխանության...
Թորոսյանը հողատարածք է գնել նաև Ծաղկաձորի թանկարժեք տարածում։ Էլ չեմ ասում հայտարարագրված բնակարանները, իսկ բանկերում նրա առկա խնայողություննները եռապատկվել, քառապատկվել, հնգապատկվել են։
Հայտարարագրով էլ նայում ես՝ այնքան դիզած հարստություն ունի(տասնյակ հազարավոր դոլարներ, տասնյակ հազարավոր եվրո, տասնյակ միլիոնավոր դրամներ, նույն միլիոններից՝ նաև կնոջ հաշվին, չհաշված կասկածելի նվիրատվություններ և այլն), որ ակամայից հասկանում ես, թե ինչու են սրա նմանները կառչել աթոռից։
Սրանք նույնիսկ օրվա ժամերը չեն կորցնում, րոպե առ րոպե են հարստանում, թքած, թե ժողովուրդը սովից չի մեռնում։ Սա է սրանց խոստացած ԱՊԱԳԱՆ, իրենք երկիր ծախեն, երկիր թալանեն, ժողովդին էլ մութ ու չար ուժերի մասին առասպելներ հորինեն,հեքիաթներով կշտացնեն...
Այո, ամեն ինչ արդար է...
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



