«Գազպրոմը» կդադարեցնի «Թուրքական հոսք»-ով գազի մատակարարումները
ECONOMICS«Գազպրոմը» Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» հունիսի 21-28-ը պլանային տարեկան սպասարկում կանցնի, եւ այդ պատճառով գազատարի երկու գծերով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի։
Ընդգծվում է, որ գազի փոխադրման դադարեցումը նախապես համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
«Թուրքական հոսքը» Ռուսաստանից Սեւ ծովով Թուրքիա գազ արտահանող խողովակաշար է: Նախագծային հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր է կազմում։ «Թուրքական հոսքը» նախատեսված է Թուրքիա եւ Հարավային ու Հարավարեւելյան Եվրոպայի երկրներ թուրքական տարածքով տարանցիկ գազ մատակարարելու համար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



