ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ պարենային ճգնաժամը կանխելու համար. Բորել
INTERNATIONAL NEWSԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում», և ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես վստահեցրել եմ իմ բոլոր զրուցակիցներին, որ մենք պատրաստ ենք աշխատել ՄԱԿ-ի և գործընկերների հետ՝ կանխելու մեր պատժամիջոցների ցանկացած անցանկալի ազդեցություն պարենային գլոբալ անվտանգության վրա։ Մենք սերտ կապի մեջ ենք ՄԱԿ-ի հետ՝ լուծելու այնպիսի հարցեր, որոնք կարող են ազդել ռուսական հացահատիկի կամ պարարտանյութի գնումների վրա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը։
Բորելը հավելել է, որ պետք է շտապ Ուկրաինային հնարավորություն տալ իր հացահատիկն արտահանել Սև ծովով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



