Շարժումը շարունակում է իր պայքարը. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իշխանափոխության միջոցով երկիրը վերականգնելու է իր անվտանգությունը, կայուն խաղաղությունը, հանրային համերաշխությունը և քաղաքացիների բարօրությունը: Սուտը, կեղծիքը, հայհոյախառը տգիտությունն ու պարտվողական քաղաքականությունը պետք է իսպառ դուրս մղել մեր երկրի կյանքից:
Հայը միշտ եղել է և կլինի արժանապատիվ ազգ` հարգանք պահանջող և հարգալից:
Ստորաքարշությունը բնորոշ է միայն կապիտուլյանտներին: Իսկ մենք նրանց տեսակից չենք, մենք մերժում ենք քաղաքական և կենցաղային տգիտությունը, անգրագիտությունը, ողորմելիությունը, նախանձը, որկրամոլությունն ու դավաճանությունը:
Իշխանությունը պետք է լինի բարոյական: Անբարո իշխանությունները ոչ մի երկրում համընդհանուր բարիք, արդարություն, համերաշխություն և խաղաղություն չեն բերել: Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



