Կանխվել է ինքնասպանության փորձ. 27-ամյա քաղաքացին փորձել է նետվել Երևանի Դավթաշենի կամրջից
SOCIETYՀունիսի 19-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա. Խ.-ին (ծնված 1995 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



