Հարավային Օսեթիայի նախագահն առաջարկել է երկիրը վերանվանել Հարավային Օսեթիա- Ալանիա
INTERNATIONAL NEWSՀարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ երկրի համապատասխան ծառայությանը կհանձնարարի զբաղվել երկրի անվան փոփոխության հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Ինտերֆաքսը, երկիրը կվերանվանվի Հարավային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության:
Նա շեշտել է, որ կա պետություն Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի անվանումով, և ողջ աշխարհը պետք է իմանա, որ գոյություն ունի բաժանված ժողովրդի խնդիր: Տիբիլովը համոզմունք է հայտնել, որ ապագայում երկու Օսեթիաները կմիավորվեն Ռուսաստանի կազմում գտնվող Ալանիայի: Պետությունը պատրաստվում է հանրաքվեի` Ռուսաստանի մաս դառնալու հարցով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



