Պղինձը թանկանում է
ECONOMICSՊղնձի գինը երեքշաբթի առավոտյան բարձրանում է՝ արտացոլելով ներդրողների լավատեսությունն ամենամեծ ներմուծող երկրում՝ Չինաստանում կորոնավիրուսի բռնկումներից հետո հումքային ապրանքների պահանջարկի հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,08 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,01 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ աճուրդների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,18 տոկոսով՝ 8 977,5 դոլար, ալյումինիումինը՝ 1,16 տոկոսով՝ 2 527 դոլար, ցինկինը՝ 0,17 տոկոսով՝ 3 517,5 դոլար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



