Ֆրանսիայի նախագահը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը ԻՊ զինյալներից
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը`այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Ֆրանսիական Հանրապետության նախագահը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ: Նա շնորհավորել է նրան իրաքյան ուժերի կողմից Ռամադի քաղաքի ազատագրման առթիվ և ընգդծել է, որ սա ամենախոշոր հաղթանակն է, որը ձեռք է բերվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի սկզբից»,-նշված է հայտարարության մեջ:
«Սա կարևոր քայլ է Իրաքում պետական իշխանության վերականգնման գործում, որը սպասարկում է երկրի ժողովրդի շահերին»,-տարածել է Ելիսեյան պալատը Օլանդի խոսքերը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



