«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում
POLITICS«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում։ Առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայկական դիմադրության հանրահավաքը։
Այսօր ևս՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում տեղի կունենա քննարկում ԲԴԽ նախագահի լիազորություններն ունեցող Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության և Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ:
Բանախոսներ են պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Բենիկ Գալստյանը։
Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



