Ուկրաինան Գերմանիային խոստացել է Արևմուտքի մատակարարած զենքով չհարվածել Ռուսաստանի տարածքին
INTERNATIONAL NEWSՈւկրաինան երաշխիքներ է տվել, որ չի օգտագործի Արևմուտքի մատակարարած զենքերը ռուսական տարածքը գնդակոծելու համար։ Կիևի համապատասխան խոստումների մասին պատմել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը, գրում է lenta.ru-ն:
«Մենք հաստատումներ կամ երաշխիքներ պահանջելու կարիք չունենք, Ուկրաինան ինքն է տվել այդ հաստատումները, երաշխիքները»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Կիևի անունից ասել է, որ մատակարարված զենքն օգտագործվում է միայն ինքնապաշտպանության համար։
Հունիսի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է ամեն գնով շարունակել զենքով օգնել Կիևին՝ չնայած առաքված ապրանքներին հարվածելու ռուս զինվորականների փորձերին։