Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆԻՍԻ) .Ոստիկանները ցրել են Բաղրամյան պողոտայի նստացույցը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ՄԱԿ-ի պետական ծառայությունների աշխատողների օր, Միջազգային օլիմպիական օր, Լիտվա՝ Լիգոյի օր, Լյուքսենբուրգ՝ Մեծ հերցոգի օր, Իսպանիա՝ Սուրբ Խուանի տոնակատարության օր, Ղազախստան՝ Ոստիկանության օր, Մոլդովա՝ Պետական ինքնիշխանության հռչակման օր, Ուկրաինա՝ Պետական ծառայությունների օր, Էստոնիա՝ Հաղթանակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828- Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Կարսի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1879 -ծնվել է քիմիկոս Ստեփան Ղամբարյանը։

1923 -ծնվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։

1934 -ծնվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը։

1946-հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այստեղից գնացքներով նրանք տեղափոխվել են Հայաստան։

1953 -ծնվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

1956- վախճանվել է սփյուռքահայ նշանավոր գրող Մայքլ Արլենը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՀԱՀ-ի հետ։

1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ զինված ուժերը լրիվ վերահսկողություն են հաստատել Աղդամ քաղաքի վրա։

2002 -վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը:

2004 -վախճանվել է նկարիչ Վահան Խորենյանը։

2006- Երևանում հրազենային կրակոցներից սպանվել է Մալաթիա -Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը:

2009-համաներմամբ ազատ է արձակվել ևս 4 ընդդիմադիր՝ Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Վահե Ղազարյանը և Գևորգ Մանուկյանը. ընդհանուր առմամբ, համաներման գործընթացի արդյունքում ազատ են արձակվել կալանավորված ընդդիմադիրներից 19-ը:

2011- Ռուսաստանը վավերացրել է 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը։

2013- Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երրորդ սերնդի 3G շարժական ինտերնետային ցանց։

2015-լուսաբացին ոստիկանները ցրել են Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին։

2020- վախճանվել է երգիչ Արթուր Ումրոյանը:

2021- Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրահավաք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

ԱՇԽԱՐՀ

718 -իսպանական Աուստուրիա արվարձանում տեղի է ունեցել Կովադոնգի հովտի ճակատամարտը, որտեղ տեղացիների աշխարհազորը կանգնեցրել է արաբների արշավանքը Իսպանիա։ Այդ ճակատամարտը համարվում է Ռեկոնկիստիայի սկիզբ։

1750 -ծնվել է ֆրանսիացի թեոլոգ և միներալոլոգ Դեոդա դե Դոլոմիեն, որի անվամբ է անվանվել դոլոմիդ միներալը։

1771 -առաջին անգամ Իսպանիայում կորրիդայի ժամանակ զոհվել է մոտադոր՝ Խոսե Կանդիդո Էկսպոզիտոն։

1803 -Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրել է առաջին շոգենավը։

1846- բելգիացի երաժիշտ Ադոլֆ Սաքսը իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացել է արտոնագիր։

1852- վախճանվել է ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ Կարլ Բրյուլովը։

1865 -ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868- ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր է ստացել տպագրական մեքենայի համար. դա մի մեծ սեղան էր, իսկ ստեղնաշարը նման էր դաշնամուրի ստեղնաշարին։

1888 -ֆրանսիական Լիլ քաղաքում տպագրիչների օրվա կապակցությամբ առաջին անգամ բանվորների երգչախմբի կատարմամբ հնչել է «Ինտերնացիոնալը»։ 

1889 -ծնվել է ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Աննա Ախմատովան (իսկական ազգանունը՝ Գորենկո)։

1894- ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։

1912- ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ Ալան Թյուրինգը։

1936- ծնվել է ամերիկացի գրող, արձակագիր Ռիչարդ Բախը («Ջոնաթան Լիվինգստոն ճայը», «Պատրանքներ» և այլն)։

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են «Բագրատիոն» օպերացիան, որի ժամանակ ազատագրվել են Բելառուսը և Լիտվան։

1956 -Համել Աբդել Նասերը ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1972- ծնվել է ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Զինեդին Զիդանը։

1998 -աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում։

2004 -Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը թույլատրել է իրականացնել մարդկային էմբրիոնների կլոնավորում հետազոտական նպատակներով։

2016 -Մեծ Բրիտանիայի քաղաքացիները անցկացված հանրահավաքում կողմ են արտահայտվել երկրի՝ Եվրամիությունից դուրս գալուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''