Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Վաղուհասում շատ երեխաներ ունենալն ավանդույթ է, երազանքն իրականություն դարձնելը՝ նպատակ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում 650 բնակիչ կա, որից 230-ը երեխաներ են: Գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանը Մարտունու Գիշի գյուղից է հարս եկել Վաղուհաս: Երկրորդ երեխային սպասող Նարա Բալայանի խոսքով, շատ երեխաներ ունենալը գյուղի հին ավանդույթներից է: «Երեխաներ ունենալը վաղուհասցիների հայրենասիրության դրսևորումներից մեկն է: Ու չնայած գյուղում այդքան շատ երեխաներ ունենք, բայց նրանք խաղահրապարակ ու գրադարան չունեին: Պատերազմից հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները եկան գյուղ: Մեր դպրոցի տնօրենին առաջարկեցին երեխաների հետ առաջնորդության դասընթացներ անցկացնել, սովորեցնել երեխաներին նախագծեր պատրաստել՝ հաշվի առնելով գյուղի հնարավորությունները: Այդ ժամանակ ինձ առաջարկեցին լինել իրենց առաջնորդ-ուսուցչուհին, որպեսզի սովորեցնենք երեխաներին նախագիծ ստեղծել: Ոսումնասիրեցինք մեր հնարավորություններն ու այն, թե ինչ փոփոխություն կարող ենք բերել գյուղում:

Երեխաները պետք է հասկանան, որ ամեն համայնք մեծ հնարավորություններ ունի, որ իրենք են հենց այն ներուժը, որի բերած փոփոխությունների միջոցով գյուղի կյանքն ավելի հետաքրքիր կդառնա»,-ընդգծեց Նարա Բալայանը: Նրա խոսքով, երբ հերթը հասավ արդեն գաղափարներ ներկայացնելու փուլին, երեխաներն ասացին, որ ազատ ժամանակն օգտագործելու և ընկերների հետ շփվելու տեղ չունեն: «Երեխաների հետ մտածեցինք, որ կարելի է խաղահրապարակ կառուցել: Սկզբից գյուղում լուրջ չէին վերաբերվում նախագծին, ասում էին՝ գիտե՞ք՝ ինչ ծախսերի հետ է կապված, ասում էին՝ դա ձեզ համար պարզապես երազանք է: Բայց ես երեխաներին ոգեշնչեցի, ասացի, որ յուրաքանչյուր երազանք կարող է իրականություն դառնալ: Մեր առաջ նպատակ դրեցինք ու սկսեցինք իրագործել այն, որպեսզի երեխաները չկոտրվեն, հավատան, որ կարող են փոփոխություններ բերել:

Նախագծը կյանքի կոչելու համար սկսեցինք տարբեր հիմնադրամներով հետաքրքրվել, ու պատահական տեղեկացա «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի մասին: Դիմեցի իրենց, և հարթակում մեր ծրագիրը ներկայացվեց դրամահավաքի, 2 ամսում շուրջ 7 մլն դրամ հավաքվեց: Այսօր խաղահրապարակն արդեն գրեթե իրականություն է՝ վերջնական փուլին է հասել»,-շեշտեց Նարա Բալայանը: Խաղահրապարակի կառուցման աշխատանքներն արդեն իրենց ավարտին են հասել, իսկ գրադարանինն ընթացքի մեջ է: «ռեԱրմենիա»-ի հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանի խոսքով էլ, Վաղուհասի նախագիծն իրենց համար հետաքրքիր է ու խորհրդանշական: «Դրամահավաքի շրջանակներում հետաքրքիրն այն էր, որ 650 հոգանոց գյուղի խաղահրապարակի կառուցման համար հայտարարված դրամահավաքին շուրջ 600 մարդ է հանգանակություն արել: Ինչ վերաբերում է գրադարանին, ապա արդեն ավելի քան 900 գիրք է հավաքվել: Երբ նախագիծն սկսեց տարածվել, ու մարդիկ սկսեցին գրքեր ուղարկել, հանգանակություն անել, մի մարդ կապվեց մեզ հետ, որն Արցախյան առաջին պատերազմի տարիներին Վաղուհասի պաշտպանության հրամանատարն է եղել: Նա հիմա հաշմանդամություն ունի, Երևանում է ապրում:

Նա իր ամբողջ գրադարանը նվիրեց Վաղուհասին: Հետաքրքիր էր նաև, որ Ռուսաստանում ծնված ու մեծացած մի երեխա իր ծննդյան օրը նվերի տեսքով ստացած ամբողջ գումարը Վաղուհասին էր ուղարկել: Չգիտեմ՝ ինչպես էր «Facebook»-ում տեսել Վաղուհասի համար հայտարարված դրամահավաքի մասին ու որոշել, որ այդ գումարը պետք է գյուղին փոխանցի»,-նշեց Արմինե Մկրտչյանը: Շեշտելով գյուղի հեռու ու լեռների մեջ ծվարած լինելու հանգամանքը՝ նա հավելեց. «Երևանում գրեթե բոլոր բակերում նման հրապարակներ կան: Գուցե շատերի համար 7 միլիոն դրամ հավաքելն ու այդ գումարով ինչ-որ խաղահրապարակ կառուցելն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց իրականում կարևորությունը շատ ավելին է: Երբ խաղահրապարակը ստեղծվեց, անգամ կողքի գյուղերից էին մարդիկ իրենց երեխաներին բերում, որ այդ՝ առաջին հայացքից շատերի համար սովորական խաղահրապարակում խաղան: Իրականում արժեքը բավականին մեծ է:

Այստեղ շատ ուշագրավ էր նաև այն, որ նախագծի հեղինակները երեխաներն են՝ իրենց ուսուցչի հետ: Այս տեսանկյունից ուզում եմ բոլորը տեսնեն, որ «ռեԱրմենիա»-ն հարթակ է, ուր յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր համայնքի, բակի, շրջանի խնդիրը բարձրաձայնել ու այն լուծելու համախոհներ գտնել: Եթե կան մարդիկ, ովքեր իրենց գյուղում, շրջանում կամ բակում ինչ-որ խնդիր են տեսնում ու մտածում են, որ այն անհապաղ պետք է լուծել, կարող են պարզապես մուտք գործել «ռեԱրմենիա» հարթակ, բացել նախագիծ ու գտնել մարդկանց, ովքեր հոգատար են, կմիանան իրենց ու միասնական ուժի շնորհիվ ուրախություն կբերեն իրենց գյուղ, շրջան կամ բակ»:

Հարթակի ներկայացուցիչները շեշտեցին, որ դեռ այս նախագիծը չավարտված, Վաղուհասի երեխաներն արդեն նոր նախաձեռնություններ են մշակում, ուզում են այգեգործությամբ զբաղվել, հասկանում են, որ իրենց գեղեցիկ, բայց նորարար տեխնոլոգիաներից հեռու գյուղի ապագան իրենք են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''