Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ
SOCIETYՀունիսի 24-ին, ժամը 22։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ 2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես բենց C180» և «Կամազ» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետևանքով 4 քաղաքացի տուժել է, իսկ Ն․ Ս․-ն (ծնված 1981 թ․)՝ մահացել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես բենց C180» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



