Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են երկրորդ հանդիպմանը․ Լավրով
INTERNATIONAL NEWSՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում երկրորդ հանդիպման պատրաստակամությունը և չեն ազդարարել, որ մտափոխվել են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Մենք խոսել ենք ընդամենը մի քանի շաբաթ առաջ Երևանում իմ այցի ժամանակ և՛ վարչապետի, և՛ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, նրանք հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ մասնակցելու Սահմանազատման հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը: Սա հանդիպումը համաձայնեցվել է Մոսկվայում, և մենք այժմ ընտրում ենք ժամկետներ, որոնք հարմար կլինեն երկու կողմերի համար»,- ասել է նա: «Ես ազդանշան չեմ տեսել, որ կողմերը մտափոխվել են, փոխել են իրենց կարծիքը կամ չեմ ցանկանում մասնակցել այս աշխատանքին»,֊հավելել է Լավրովը։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մայիսի 24-ին կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը։