Խնդիրների պատճառով Եկատերինբուրգ- Երևան չվերթի օդանավը վերադարձել էր «Կոլցովո» օդանավակայան․ այժմ այն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում
SOCIETYԵկատերինբուրգ – Երևան չվերթի քաղաքացիական ինքնաթիռը, որը նախորդ օրը որոշակի խնդիրների պատճառով հետ էր վերադարձել «Կոլցովո» օդանավակայան, հունիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 10:59-ին, թռիչք է կատարել դեպի իր նշանակման վայր: «Զվարթնոց» օդանավակայանից» «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեցին, որ Ռուսական «Ռոսիա» ավիաընկերությանը պատկանող՝ FV 6937 չվերթի «Սուպերջեթ» օդանավը Երևանի ժամանակով 13:19-ին արդեն բարեհաջող վայրէջք է կատարել:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ ըստ արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրի՝ հունիսի 24-ին Եկատերինբուրգ – Երևան չվերթի «Սուպերջեթ» քաղաքացիական օդանավը հերմետիզացիայի ցուցիչի ակտիվացումից հետո վերադարձել է «Կոլցովո» օդանավակայան: Ինքնաթիռում եղել է 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



