Լոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին
INTERNATIONAL NEWSԼոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Գերագույն դատարանի վճռից հետո բրիտանացի վարձկաններին մահապատժի ենթարկելու դեպքում։ Նման կարծիք է հայտնել Express թերթում հրապարակված նյութի հեղինակը։
Լրագրողի խոսքով՝ մահապատժի դատապարտված վարձկաններից մեկը՝ Էյդեն Ասլինը, զանգահարել է մորը՝ վստահեցնելով, որ բրիտանական իշխանությունները չեն բանակցում ԴԺՀ-ի հետ, ուստի շուտով իրեն գնդակահարելու են։
Express-ի հոդվածից հետևում է նաև, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է մտնել «վա բանկ», եթե մահապատիժը կատարվի, և «այս պատերազմը շատ վտանգավոր ընթացք կունենա, որից, հավանաբար, վերադարձ չի լինի»:
«Եթե այս մահապատիժները շարունակվեն, Բրիտանիան և ողջ Արևմուտքը այլ ելք չեն ունենա, քան բարձրացնել խաղադրույքները՝ ավելի շատ զենք, ավելի շատ պատժամիջոցներ և, հնարավոր է, հարվածային ինքնաթիռ, որը խնդրել էր նախագահ Զելենսկին»,– գրում է հրապարակումը։