Արևմուտքը մնում է համախմբված և միասնական. սա մեր հստակ ազդակն է Պուտինին. Գերմանիայում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը
INTERNATIONAL NEWSՄեր համախմբվածությունը հստակ ազդակն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. Արևմուտքը մնում է միասնական:Այս մասին գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք մնում ենք համախմբված, մնում ենք միասնական: Սա մեր հստակ ազդակն է նախագահ Պուտինին։ Ողջունում եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գալուստը G7-ի գագաթնաժողով», -գրել է կանցլերը:
Նշենք, որ այսօր Բավարիայի ամրոցում մեկնարկում է «Մեծ յոթնյակի» եռօրյա գագաթնաժողովը։ Աշխարհի ամենամեծ և ամենաազդեցիկ տնտեսությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցությունը, ինչպես նաև էներգակիրների և պարենային ապրանքների գների աճին, համաշխարհային սովի սպառնալիքին, կլիմայի փոփոխությանը, Չինաստանի աշխարհաքաղաքական դիրքին և աշխարհում ավտորիտարիզմի աճին վերաբերող հարցեր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



