ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային մեծ հեռահարությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարել
INTERNATIONAL NEWSԱյս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն նախատեսում է հայտարարել Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարման մտադրության մասին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակացմում ունեցած քաջատեղյակ աղբյուրին։
Այս օրերին Գերմանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հասկացրել էր, որ Միացյալ նահանգները մտադիր է Ուկրաինային փոխանցել ավելի կատարյալ հրթիռահին համակարգեր ու զինամթերք։
«Շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը կհայտարարի, որ Ուկրաինայի համար «օդ-ցամաք» դասի առաջադեմ համակարգեր է ձեռք բերել», - հայտնել է հեռուստաընկերության աղբյուրը։
Նրա խոսքով՝ Կիևն ավելի վաղ Վաշինգտոնից NASAMS զենիթահրթիռային համակարգերն էր խնդրել։ Միևնույն ժամանակ նա նաև չի նշել՝ ստացել է արդյոք Ուկրաինան այդ տեսակի զենիթահրթիռային համակարգեր, թե ոչ։
Հեռուստաալիքի զրուցակիցը նաև հայտնել է, որ հակահրթիռային համակարգերից բացի ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի նաև Կիևին ռազմական այլ օգնություն, այդ թվում՝ զինամթերք ու հակամարտկոցային ռադարներ փոխանցելու մտադրության մասին։