Ռուսաստանը փող ունի, բայց չի կարողանում փոխանցել արտերկիր
ECONOMICSՀունիսի 27-ի գիշերը Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ չկարողացավ մարել արտաքին պարտքը, քանի որ ավարտվել է մոտ 100 միլիոն դոլարի ժամկետանց վճարումների արտոնյալ ժամկետը, հաղորդում է Bloomberg-ը:
Դեֆոլտի մասին պաշտոնական հայտարարություն չի լինելու։ Դա սովորաբար անում են միջազգային վարկանշային գործակալությունները, սակայն նրանք բոլորը դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, նշում է Bloomberg-ը։ Միաժամանակ, պարտատոմսերի սեփականատերերը կարող էին նման հայտարարություն անել, սակայն նրանք դեռ փորձում են գնահատել, թե ինչ շանսեր կան վերադարձնելու իրենց գումարը ամբողջությամբ կամ գոնե դրա մի մասը, գրում է գործակալությունը։
Սա 1918 թվականից ի վեր Ռուսաստանի առաջին դեֆոլտն է արտաքին պարտքի գծով, երբ բոլշևիկները հրաժարվեցին ցարական ռեժիմի պարտքերից, գրում է Bloomberg-ը։