Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


«Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Էդգարը ծնվել է Երևանում, իր կյանքի 18 տարին ապրել Նորագավիթում՝ մայրիկի հետ: Մայրիկը՝ տիկին Շուշանիկը, միայնակ է մեծացրել որդուն, ճանապարհել մանկապարտեզ, հետո դպրոց, կյանքի մի փուլում արդեն արհեստ սովորելու ցանկություն է հայտնել Էդգարը: Արդեն որոշակի հմտություններ ուներ, գլուխ էր հանում մեքենաներից, բայց բանակ զորակոչվելու ժամանակը եկավ: Շուշանիկի պատմելով՝ որդին աշխույժ էր, հետաքրքրասեր, սիրում էր սպորտը: Չնայած տան միակ երեխան էր, մայրիկն ամեն ինչ անում էր, որ եսասեր չմեծանա, ընկերասեր լինի:

«Սիրում էր հայրենիքը, բարկանում էր, երբ թշնամին հայտարարում էր, որ Արցախն իրենն է, ոգևորվում էր, երբ մարզիկները հաղթում էին, և հայկական դրոշն էր բարձրանում: Հետաքրքրություն ուներ զենքի նկատմամբ: Երբ իններորդ դասարանն ավարտեց, որոշեց արհեստ սովորել: Ասում էր՝ գնամ բանակ, գամ, մեր բակում ավտովերանորոգման կետ կբացեմ, կաշխատեմ: Միտք ունեի նրան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան ուղարկել՝ սովորելու: Բայց մտածեցի՝ միակ որդիս է, իսկ զինվորականի գործը ծանր է, ուսման ընթացքը՝ բարդ, դրա համար էլ այդ միտքը մի տեսակ երկրորդ պլան գնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շուշանիկը:

Իր իսկ խոսքով, հաշմանդամություն է ունեցել, նպաստ ստացել, բայց տղայի բանակ զորակոչվելուց առաջ, չգիտես ինչու, այդ նպաստը «կտրել» են, կարգն այդպես էլ չեն վերականգնել: «Երբ Էդգարը բուժզննում անցավ, պարզվեց, որ ողնաշարի խնդիր ունի: Պարզվեց նաև, որ ոտքերից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: 2020 թ.-ի հուլիսի 6-ին «պավեստկան» եկել էր, պատռեցի, զինկոմիսարիատից նոր փորձաքննություն պահանջեցի: Հաջորդը եկել էր նույն ամսի 18-ին, բայց Էդգարն ինձ չէր ասել: Մի քանի օր հետո նոր իմացա, էլ ոչինչ անել չէի կարող»,-պատմում է Էդգարի մայրիկը: Ստացվում է, որ տղայի ու այս դեպքում նաև մայրիկի առողջական խնդիրները հաշվի չեն առել, և հուլիսի 24-ին Էդգարին զորակոչել են բանակ: Ի դեպ, մայրիկի խոսքերով, երբ որդին ցանկացել էր մեքենա վարել, ասել էին, որ ոտքերի հետ խնդիր ունի, չի կարող, բայց բանակ տանելուց նույն խնդիրը հաշվի չէին առել:

«Դիմել էի պաշտպանության նախարարությանը, խնդրել, որ հնարավորինս մոտ ծառայի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, գոնե կարողանամ իր մոտ այցի գնալ: Ինձ ասացին, որ բոլորի դեպքում գործում է վիճակահանության տարբերակը: Երբ իմացա, որ Մարտունի է գնում, ինձ թվաց՝ Գեղարքունիք են տանում, ասացի՝ լավ, կգնամ-կգամ: Հետո հասկացա, որ Արցախի Մարտունին է: Համակերպվեցի»,-ասում է տիկին Շուշանիկը:

Այցելել որդուն չի հասցրել, ներկա չի եղել նաև զինվորական երդման արարողությանը, քանի որ համավարակի շրջանն էր, այցելություններն արգելված էին: Խոսում էին հեռախոսով, որդու առաջին տպավորությունները ծառայությունից շատ լավն էին: «Մի օր խոսում էինք, անընդհատ «վախ» էր ասում, ի՞նչ իմանայի, որ զուգարանից դուրս գալիս առաստաղից պատի ծեփն է ընկել գլխին, վնասվել է: Սրա մասին շատ հետո եմ իմացել իր ծառայակից ընկերներից: Զարմանում եմ, թե ինչպե՞ս են իրեն այդ վիճակում դիրքեր բարձրացրել»,-հավելում է տիկին Շուշանիկը: Որդին մոր մասին շատ էր անհանգստանում, միշտ ասում էր՝ «իմ մասին մի մտածի, լավ եմ, դու քեզ լավ նայի, դեղերդ ժամանակին խմի»:

«Չեմ էլ հիշում արդեն՝ սեպտեմբերի 28-ն էր, թե որ օրը, բայց պատերազմն արդեն սկսվել էր, խոսեցինք, հարցեր տվեցի, ասաց՝ լավ, մամա, շատ ես հարցեր տալիս, հետո էլի կզանգեմ, կապը լավը չի: Վերջին զրույցի ժամանակ բոլորից հարց ու փորձ արեց, հետո էլ ասաց՝ բարին ձեզ հետ, Աստված մեզ հետ: Իսկ հոկտեմբերի 3-ին լուրը ստացա»,-ձայնը խզվում է, միանգամից փոխվում, կարիք չկա անգամ հարցնելու, թե ինչ լուրի մասին է խոսքը: Զրույցի ամենածանր պահն է սկսվում. «Ինձ ասացին, որ երեխես վիրավոր է: Հետո արդեն շատ բան չեմ էլ հիշում, թե ոնց և ուր եմ հասել: Ընկերներից եմ իմացել իր զոհվելու հանգամանքները: Անօդաչուն հարվածել է, բեկորը վզի մոտի զարկերակին է դիպել, այդ վիճակում քայլել է, մի կերպ հասել խրամատին, բայց միանգամից օգնող չի եղել: Մինչև տղաները հասել են, օգնել… Ընկերներն ասում են՝ ուղղաթիռի մեջ արդեն մահացած է եղել, հիվանդանոց չեն էլ հասցրել»:

Ձայնը դողում է, իմ ասելիքը՝ սպառվում: Ի՞նչ հարցնեմ: Էդգարի ընկերներից ոմանք տիկին Շուշանիկի հետ կապ են պահպանում, մեկն Արցախից է, երկուսն՝ Արթիկից: Էդգարի 20-ամյակին էլ լույս է տեսել Լիլիթ Մովսիսյանի հեղինակած «Մոր զրույցը» գիրքը: Որդու գրպանում մնացած արյունոտ աղոթարանն ու գրիչն են որպես հուշ վերադարձրել, երդման արարողության նկարները տղան չի հասցրել ուղարկել, մայրիկն ասում է՝ գոնե մի հուշ էլ կունենար, չէ՞ որ հիմա միայն այդ հուշերով է ապրում: «Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, շնորհակալագրեր ու պատվոգրեր ունի, բայց ի՞նչ անեմ դրանք: Երեխուս փոխարեն այդ մեդալն եմ ստացել: Հիմա ինձ խաբելով ապրում եմ, որքան էլ ուզում եմ հավատամ, որ ինքը երկնքում լավ է, որքան էլ ցանկանում եմ պինդ մնալ, որ իր հոգին այնտեղ խաղաղ լինի, Եռաբլուրում խոսք եմ տալիս, որ ուժեղ եմ լինելու, չեմ դիմանում, տառապանքս սահման չունի: Էս մի երեխեն ունեի, սփոփանք չեմ գտնում, երազում էի իրեն ամուսնացնել, թոռ ունենալ, իսկ հիմա՞... Հիմա աչքիս ոչինչ չի երևում, անգամ տնից դուրս գալ չեմ ուզում, միակ տեղն ինձ համար Եռաբլուրն է»,-եզրափակում է Էդգարի մայրիկը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends