Հայաստանի բասկետբոլի հավաքականների մարզիչները
SPORTԿանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների բասկետբոլի հավաքականը 2016 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա Վահագն Հարությունյանի գլխավորությամբ:
Վահագն Հարությունյանը, ով նաև ՀԲՖ փոխնախագահներից մեկն է, այս տարի գլխավորում էր Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում արժանացավ արածթե մեդալների:
Վահագն Հարությունյանին կշարունակի օգնել Լիանա Բաղդասարյանը:
Այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2016 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը կմասնակցի Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ:
Վարդան Խաչատրյանը ներկայումս գլխավորում է «Գրանդ Սպորտը», որը վերջին տարիներին մասնակցում է պատանեկան Եվրալիգային:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



