Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել. այրվել է կախովի առաստաղն ու հագուստ
SOCIETYՀունիսի 29-ին, ժամը 04:32-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս մարկետ»-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:01-ին:
Այրվել են խանութի (40 քմ) կախովի առաստաղը (2 քմ), հագուստ և 21 քմ տարածքը ջերմահարվել է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



