Ֆրանսիայի նախագահը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը ԻՊ զինյալներից
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով ՏԱՍՍ-ը'այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Ֆրանսիական Հանրապետության նախագահը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ: Նա շնորհավորել է նրան իրաքյան ուժերի կողմից Ռամադի քաղաքի ազատագրման առթիվ և ընգդծել է, որ սա ամենախոշոր հաղթանակն է, որը ձեռք է բերվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի սկզբից»,-նշված է հայտարարության մեջ:
«Սա կարևոր քայլ է Իրաքում պետական իշխանության վերականգնման գործում, որը սպասարկում է երկրի ժողովրդի շահերին»,-տարածել է Ելիսեյան պալատը Օլանդի խոսքերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



