Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Օձունի 34–ամյա բնակչի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը համագյուղացին է

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով  նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Օձուն գյուղի 29-ամյա բնակչի և համագյուղացու միջև դեպքի օրը՝ 2021թ. փետրվարի 20-ին, անձնական հարցի կապակցությամբ ծագել էին տարաձայնություններ, ինչը որոշակի լարվածության պատճառ էր դարձել: Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու և 29-ամյա երիտասարդից պարզաբանումներ ստանալու նպատակով նշված անձը դիմել էր մեկ այլ՝ գործով տուժող 34-ամյա համագյուղացուն, ով ժամը 19:30-ի սահմաններում, երիտասարդին պատժելու նպատակով, Օձուն գյուղի հրապարակում հանդիպել էր վերջինիս՝ պահանջելով  դուրս գալ ավտոմեքենայից:

Այս կապակցությամբ վիճաբանություն էր առաջացել, որի ընթացքում երիտասարդը, 34-ամյա համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող որսորդական հրացանով բազմակի կրակոցներ էր արձակել նրա կենսական կարևոր օրգանների՝ գլխի և որովայնի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: 34-ամյա տղամարդը մահացել էր՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել էր 2021թ. մարտի 25-ից հետախուզման մեջ գտնվող  երիտասարդի գտնվելու վայրը: Սակայն վերջինս, նկատելով ժամանած ՀՀ ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներին, փորձել էր փախուստի դիմել, որի ընթացքում  նետել էր իր մոտ առկա ռազմամթերքով լի պայուսակը. օրենքով սահմանված կարգով  իրականացված խուզարկությամբ նշված պայուսակի միջից հայտնաբերվել և վերցվել էին «Макаров» տեսակի ատրճանակ, 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ, «Ф-1» տեսակի նռնակ, «Ф-1», «РГД -5» և «РГ-42» տեսակի նռնակների համար նախատեսված մարտական պայթուցիչ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ 29-ամյա երիտասարդի վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ապօրինի կերպով ձեռք բերված ռազմամթերքի մասով նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms