ԱՄՆ-ում 3 հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել մոլեգնող տարերքի պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում 3 հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել եւ ավելի քան 2,7 հազարը՝ հետաձգվել տոռնադոների եւ առատ տեղումների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկատվություն է հրապարակված FlightAware մասնագիտացված կայքում:
Անբարեպաստ եղանակի ճակատը, որը հանգստյան օրերին ընդգրկել էր 11 նահանգների տարածք, աստիճանաբար տեղափոխվում է երկրի արեւելյան ծովափ: Վերջին օրերին տարերային աղետի հետեւանքներից ավելի քան 40 մարդ է զոհվել: Առավել մեծ չափով տուժել է Տեխասի հյուսիսը, որտեղ անցած շաբաթ օրը մոլեգնել է միանգամից ինը տոռնադո: Դրանք, ընդհանուր առմամբ, ավերել ու վնասել են 1450 շինություն, առավելապես՝ բնակելի տներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



