Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Ես անմահ եմ ու կամ». «Ախր բոլորն են յուրահատուկ, կարծես թե ընտրված լինեն, մի ամբողջ սերունդ գնաց». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հուլիսի 10-ին Վարդանը կդառնա 21 տարեկան: 44-օրյա պատերազմում անմահացած բոլոր տղաների մասին ոչ միայն չես ուզում, այլևս չես կարողանում անցյալով պատմել: Վարդանի դեպքում էլ է այդպես: Տիկին Էլմիրան պատմում է, որ որդին հանգիստ երեխա էր, խելոք:

«Յուրահատուկ տեսակ էր, պարզ, մաքուր, ստել չգիտեր, եթե փորձեին խոսքի մեջ մի բառ կամ նախադասություն փոխել, միանգամից կարձագանքեր՝ ինչո՞ւ եք խաբում, իրականությունն այլ է»,«Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը: Փոքրուց զբաղվել է սպորտով, հաճախել կարատեի, հետաքրքրություն ուներ զենքերի հանդեպ: «Դպրոցի զինղեկը, որ մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին, հետո էր պատմում, որ Վարդանը շատ էր հետաքրքրվում պատերազմից, հարցնում, թե ինչպես են կռվել, ինչ զենքերով, ինչ մարտավարությամբ»,-նշում է զրուցակիցս:

Մասնագիտական ընտրությունը տղային տարել է դեպի համակարգչային բաժին, ընդունվել է քոլեջ, ուսուցիչները երբեք չեն դժգոհել նրա առաջադիմությունից ու վարքից: Քոլեջն ավարտելուց հետո պետք է բուհի երկրորդ կուրսում սովորեր: Ավարտելուն դեռ վեց ամիս կար, զորակոչվեց բանակ: Հնարավորություն է ունեցել գնալ ավարտելուց հետո, չի համաձայնել՝ իմ հասակակիցների հետ պիտի գնամ: «Ծառայությունից արդեն մի քանի ամիս հետո զգում էի, որ շատ է փոխվել, հատկապես մտածելակերպը: Որոշել էր բանակից գալ, հեռակա սովորել, նաև աշխատել: Տանկիստ էր, քննություն էր հանձնել, որակավորում ստացել, Չարենցավանում ռազմական գործարան կա, ասում էր՝ այդտեղ կաշխատեմ, պապային կօգնեմ: Շատ ծրագրեր ուներ»,-հավելում է մայրիկը:

Վարդանը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 11-ին: Ծառայության ուսումնական մասն անցել է Արմավիրում, հետո 5,5 ամիս անց տեղափոխվել Ֆիզուլի. «Կարանտին էր, չկարողացանք իրեն այցի գնալ, միայն երդման արարողության օրն է տուն եկել: Այդ ընթացքում իր հորեղբոր աղջիկը նշանվեց, ասում էր՝ Մարիայի հարսանիքը ե՞րբ է լինելու, թույլ կտան, անպայման կգամ հարսանիքին: Անհամբեր սպասում էր: Բայց Մարիայի հարսանիքը հետաձգվեց մինչև 2022 թ. սեպտեմբերի 24-ը»:

Հարսանիքին Վարդանը ներկա չի լինի: Ու քանի հարսանիք այդպես էլ չկայացավ… Վարդանը երբեք չի դժգոհել ծառայության ընթացքից, մայրիկն ասում է՝ այնքան ուրախ էր, որ ծառայում է, կրում զինվորական համազգեստ, վարժանքներից մի տեսակ կառուցվածքն էլ էր փոխվել, ավելի բարձրահասակ, սիրուն տղամարդ էր դարձել: Իսկ հետո... Հետո ծառայության մեջ գտնվող հազարավոր տղաների կյանքը մեկ րոպեում փոխվեց՝ սկսվեց պատերազմը: Տիկին Էլմիրան համացանցից է տեղեկացել ռազմական գործողությունների մեկնարկի մասին, սկսել է զանգահարել որդուն, հեռախոսն անհասանելի է եղել:

«Հենց առաջին օրը ռմբակոծում են իրենց ճաշարանը՝ գուցե մտածում են, թե ճաշի ժամ կլինի: Տղաներից մի քանիսը վիրավորվում են, բայց շատերը տարբեր տեղերում են լինում: Երկու օր Վարդանից լուր չունեի, հետո զանգեց: Չորս տղաներով հայտնվել էին կամավորների ջոկատի մեջ: Այդպես էլ մանրամասներ չիմացա, թե ինչպես են հայտնվել այդտեղ, չհասցրեց պատմել: Իր հեռախոսը տվել էր սպային, անընդհատ տարբեր համարներով զանգում էր, շատ բան չէր խոսում, հարցնում էի՝ ո՞նց ես, ասում էր՝ լավ եմ, մա՛մ ջան: Ձայնն ուրախ էր, չգիտեմ էլ՝ ինձանից էր թաքցնո՞ւմ իրականությունը, թե՞ դեռ իրավիճակի լրջությունը չէր գիտակցում: Շատ կարճ էին մեր զրույցները, ուզում էի միայն ձայնը լսել, իմանալ, որ լավ է, ինձ էլ ուրիշ բան պետք չէր: Միշտ քրոջից, նրա տղայից էր հարցնում, հանկարծ ասաց՝ Աննային կասես, թող իմ տեղն Արմենին պաչի: Պատասխանեցի՝ դու կգաս, կպաչես: Սարսափեցի այդ պահին՝ կարծես հրաժեշտի խոսքեր լինեին: Զոհվելուց մի քանի օր առաջ ընկերներին էր ուղարկել մեր տուն, թե՝ մամայի մոտ գնացեք, մենակ չլինի»,-պատմում է Էլմիրան:

Հոկտեմբերի 12-ի առավոտյան նորից զանգ է ստացել, Վարդանն ասել է՝ լավ եմ, օրվա կեսին նորից զանգ՝ մա՛մ, մեզ տեղափոխում են ապահով տեղ: «Մինչ այդ իր տանկը խփել էին, նա մեխանիկ-վարորդ էր, տեղաշարժվում էին ոտքով: Հետո ենք իմացել, որ իրենց ուղարկել են հրամանատարական դիտակետ հսկելու: Այս բոլոր գործողությունները եղել են Ֆիզուլի-Հադրութ տարածքում: Վերջին անգամ ասաց՝ տեղավորվեմ, կզանգեմ, բայց էլ զանգ չստացա: Մի սպայի հետ կարողացա կապվել, փոխանցեց, որ տղաները դիրքերում են, կապ չկա: Խաբեցին մեզ, թե՝ ինչ, բայց հոկտեմբերի 12-ի կեսգիշերին մոտ գրադ կայանքից հրթիռակոծում են այդ տարածքը, Վարդանը լինում է խրամատից ավելի խորացված հատվածում: Երեխեքն առանց զրահաբաճկոնի ու «կասկայի» են եղել, դա էլ ենք հետո իմացել: Երեք հատ խփում են, չորրորդ ալիքից չորս հոգին էլ զոհվում են: Երբ ռմբակոծությունը վերջանում է, մյուս կողմից տղաները գալիս են, թե՝ դուրս եկեք, գնալու ժամանակն է, բայց արդեն ուշ է լինում»,-ասում է նա:

63 օր ընտանիքը սպասել է որդու «վերադարձին»:Վարդանի հայրիկը ճշտում է եղելությունը, բայց այդ ժամանակ Ֆիզուլին արդեն թշնամու վերահսկողության տակ էր, և հնարավորություն չի լինում դուրս բերել տղաների մարմինները: «63 օր տարբեր տեղերով ենք անցել՝ ծանոթներ, ընկերներ, ի վերջո, գտանք մեկին, ով հանձն առավ մարմինները դուրս բերել: Ղեկավարությունը մեզ չի օգնել»,-հավելում է մայրիկը: Հստակ տեղը ճշտում են, և դեկտեմբերի 20-ին մարմինները դուրս բերում: Չնայած Վարդանի մոտ փաստաթղթերը եղել են, բայց, օրենքի համաձայն, ԴՆԹ-ով պետք է հաստատվեր ինքնությունը: Իսկ արդեն դեկտեմբերի 29-ին Վարդանին հուղարկավորում են Չարենցավանի քաղաքային պանթեոնում: Ծնողները չեն ցանկացել Եռաբլուր տանել որդուն՝ թող մեզ մոտ լինի, դա հիմա մեր տունն է, հաճախ ենք գնում այնտեղ: Վարդանի մասին անցորդներին պատմում է տան կողքին գտնվող պուրակը, Վարդանի դիմանկարն էլ հսկում է տունն ու փողոցը:

«Ես անմահ եմ ու կամ» գիրքն էլ պատմում է նրա՝ տարիներով կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությունը: Լաս Վեգասի հայկական եկեղեցում մեր տղաների նկարների կողքին նաև նրա նկարն է:

«Ուզում ենք, որ ճանաչելի լինի: Հիմա ցավով ու կսկիծով ապրում ենք: Այն ժամանակ, երբ բանակում էր, արթնանում էի, հեռախոսը լիցքավորում, ամեն բան չէր ուտում, պետք է գումար ուղարկեի՝ համոզված լինելով, որ մի բան կգնի ու կուտի: Իր համար էինք արթնանում ու քնում, հիմա էլ է նույնը: Արթնանում ենք ու մտածում՝ այսօր ինչ կարող ենք անել Վարդանի համար, որ նրա հիշատակը վառ պահենք: Նայում եմ զոհված տղաների լուսանկարներին, կարդում նրանց մասին, ախր բոլորն են յուրահատուկ, կարծես թե ընտրված լինեն, մի ամբողջ սերունդ գնաց»,-եզրափակում է Վարդանի մայրիկը:

Հ. Գ. Վարդան Կոնջորյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience