Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, վիրավորներ
INTERNATIONAL NEWSԻրանի հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 19 մարդ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Ավելի վաղ Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային հատվածում: Էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգանի Բենդեր-Լենգե քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Երկրաշարժից հետո 2 ժամվա ընթացքում այդ շրջանում արձանագրվել է 4,2-6,2 մագնիտուդով մի քանի հետցնցում: Ցնցումները զգացվել են նաև ԱՄԷ-ում՝ Դուբայում և Աբու Դաբիում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



