Ֆրանսիան կատարում է ԻՊ-ի դիրքերին կոալիցիայի ավիահարվածների մինչեւ 20 տոկոսը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ռազմաօդային ուժերը կատարում են «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ավիահարվածների մինչեւ 20 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի ծովակալ Ռենե Ժան Կրինյոլան:
«Ցամաքային զորքերի աջակցման ընթացքում, մասնավորապես, Իրաքի Էր Ռամադիում տեղի ունեցող մարտերի ընթացքում մենք մասնակցում ենք կոալիցիայի հարվածների գրեթե 20 տոկոսին»,- հայտնել է Կրինյոլան BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ծովակալի խոսքով՝ բացի ամեն օր իրականացվող ավիահարվածներից, Ֆրանսիայի օդուժը նաեւ «ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում, հետախուզական տվյալների հավաքման առաջադրանքներ է կատարում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



