Հրդեհ ավտոմեքենայում
SOCIETYՀուլիսի 4-ին, ժամը 05:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Էրեբունի Մոլ» տանող ճանապարհին, կայանած ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։58-ին, մարվել՝ 06։10-ին։ Այրվել է «Audi A100» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



