Երկրաշարժ՝ Աշոցքից 11 կմ արևելք․ ցնցումները զգացվել են Գյումրիում և մի քանի գյուղում
SOCIETYՀուլիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին,ժամը 20:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ–ից NEWS.am–ին տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի և Մուսայելյան գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



