Զելենսկու կինը պատմել է՝ որն է ուկրաինացիների և ռուսների տարբերությունը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հարցազրույց է տվել իտալական Porta a Porta հաղորդաշարի լրագրողներին՝ խոսելով երկրում պատերազմի մասին և պատասխանել՝ վախենո՞ւմ է մահից, գրում է unian.net-ը։
«Եթե որևէ մեկը ձեզ ասի, որ Ուկրաինայի բոլոր քաղաքներում, բացի ճակատից, հանգիստ և անվտանգ է, ապա սա ցինիկ ռուսական քարոզչություն է: Մեր ժողովուրդը, մեր երեխաները պառկում են քնելու՝ չիմանալով, թե վաղը կարթնանա՞ն։ Որովհետև ռուսական հրթիռը կարող է հասնել ցանկացած պահի, ինչպես եղավ օրերս Օդեսայի մարզում, Նիկոլաևում, Կիևում»,- ասել է Զելենսկայան։
Լրագրողները նրան նաև փիլիսոփայական հարց են ուղղել առաջին տիկնոջը՝ վախենո՞ւմ է մահից։
«Ավելի շուտ, ես վախենում եմ այն մարդկանցից, որոնք թքած ունեն իրենց կյանքի վրա, սա նշանակում է, որ նրանք թքած ունեն ուրիշների կյանքի վրա, քանի որ նրանք չեն գնահատում իրենցը: Սա է մեր և զավթիչների՝ ռուսների տարբերությունը. մեզ համար յուրաքանչյուր կյանք կարևոր է»,- հավելել է Զելենսկայան։