Անժխտելի է, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց. Գագիկ Ծառուկյան
BLOGԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղղերց է հղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
27 տարի առաջ այս օրն ընդունվեց մեր անկախ պետականության խորհրդանիշ Սահմանադրությունը: Մայր օրենքի դերն անգնահատելի է իրեն որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն հռչակած յուրաքանչյուր երկրի կայացման գործում։
Անժխտելի է, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, և միասնական պատասխանատվությամբ մեր երկրի ապագան ավելի լավը դարձնելու ուղղությամբ անընդհատ աշխատելը բոլորիս հավաքական պարտքն է: Հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա արձանագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Գաղտնիք չէ, որ մեր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության կարևորագույն առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որն այսօր, վստահաբար, բացարձակ առաջնահերթություն է:
Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, ինչը բացառելու ուղղությամբ անելիք ունենք բոլորս:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ կարևորագույն պետական այս տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



