Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԵՄ-ն անպայման կշփվի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ՝ լուծելու բոլոր կարևոր, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի խնդիրները. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

INTERNATIONAL NEWS

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թրենդ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անձամբ կշարունակի շատ ակտիվ ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։

«Հուսով եմ, որ ապագայում մենք ականատես կլինենք (Ադրբեջանի և Հայաստանի) ղեկավարների նոր հանդիպումներին, քանի որ այս ձևաչափն իսկապես կարևոր է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Շառլ Միշելին հաջողվել է քննարկել և առաջընթաց գրանցել մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Եվ այս առումով, իհարկե, սա այն ձևաչափերից մեկն է, որի վրա ԵՄ-ն կշարունակի կենտրոնանալ՝ որպես տարբեր հարցերի լուծման առումով առանցքային։ Միաժամանակ մենք շարունակելու ենք աշխատել այլ մակարդակներում։ Անձամբ ես, իմ թիմի, ինչպես նաև նախագահ Միշելի գրասենյակի գործընկերների հետ, անպայման կշփվենք թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ՝ լուծելու բոլոր այն կարևոր խնդիրները, որոնք քննարկվում են։ Խոսքը խաղաղության պայմանագրի, հաղորդակցության վերականգնման, սահմանի մասին է։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնցում, կարծում եմ, ԵՄ-ն ձեռնարկել է և ակտիվորեն կմասնակցի օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Կլաարը:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ապա նա ընդգծել է, որ ԵՄ-ն արդեն օգնության ձեռք է մեկնել այդ խնդրի լուծման համար։

«Բայց, իհարկե, մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել դրանով։ Նշեմ, որ մայիսի 22-ին ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ այս հարցը քննարկումների կարևոր մասն էր։ Եվ ղեկավարները ձեռք են բերել որոշակի կարևոր պայմանավորվածություններ, որոնք հիմք են դարձել անցյալ ամիս Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպմանն այս խնդրի լուծման վերաբերյալ քննարկումների համար։ Սա, իհարկե, առանցքային խնդիր է Ադրբեջանի համար, որը չափազանց կարևոր է ԵՄ-ի և, իհարկե, Հայաստանի համար։ Եվ ես վստահ եմ, որ առաջիկայում հնարավոր է լուծում գտնել և առաջ շարժվել այս շատ կարևոր հարցում, քանի որ դա բնական հետաքրքրություն է ներկայացնում բոլոր ներգրավվածների համար։ ԵՄ-ն կշարունակի մեծ ուշադրություն հատկացնել այս խնդրի լուծմանը»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

«Բացի այդ, ապագայում մենք կարող ենք ավելի մեծ համագործակցություն հաստատել Հարավային Կովկասի երեք երկրների միջև տարբեր ոլորտներում, լինի դա համագործակցություն էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, թե զբոսաշրջության համատեղ խթանման ոլորտում, սաօգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երեք երկրներին: Կարծում եմ, որ այն ճանապարհը, որով մենք այժմ գնում ենք, մեծ հեռանկարներ է բացում Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի, նաև ԵՄ-ի համար, քանի որ երեք երկրներն էլ մեր կարևոր հարևաններն են։ Եվ մենք, անշուշտ, մեր հարևաններին մաղթում ենք ամենայն բարիք»,- նշել է Կլաարը:

ԵՄ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը, որը կնշանակի տրանսպորտային ենթակառուցվածքների և հաղորդակցության վերականգնում, անշուշտ, ավելի շատ ներդրողների կգրավի տարածաշրջան, որոնք փոփոխվող հանգամանքներում կտեսնեն Հարավային Կովկասի կարևորությունը միջազգային տարանցման և առևտրի համար:

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community