Փակ տարածքներում խորհուրդ են տալիս դիմակ կրել
SOCIETYՎրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հորդորել է Վրաստանի բնակիչներին փակ տարածքներում կրել դիմակներ։ Պատճառը, ըստ մասնագետի, կորոնավիրուսային հիվանդության տարածման աճն է։
Երկու շաբաթ առաջ Վրաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսով նոր վարակման 500 դեպք, իսկ հիմա այդ թիվը հասել է 2570-ի։ Գամկրելիձեն ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճ նկատելի է ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Եվրոպայում ընդհանրապես։
Նշենք, որ հատկապես արագ տարածվում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի В.А.4 եւ В.А.5 տարբերակները։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



