Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


«Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ն ներկայացրել է ՓՄՁ-երին համապարփակ աջակցության ծրագիրը

SOCIETY

Հուլիսի 7-ին «Մեյդ ին Արմենիա» ՀԿ փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրի շնորհանդեսն էր, որին ներկա էին պաշտոնյաներ, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ամենատարբեր ընկերությունների հիմնադիրներ, հյուրեր:

ՀԿ-ն ստեղծվել է նախորդ տարեվերջին՝ ՓՄՁ-երին համապարփակ աջակցության տրամադրման, վաճառքի ու արտահանման խթանման նպատակով, ինչը, վերջնարդյունքում, կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը: ՀԿ համահիմնադիրներն են Աշոտ Գրիգորյանը և Մարիա Վարդանյանը:

«Մեյդ ին Արմենիա» ՀԿ համահիմնադիր, նախագահ Աշոտ Գրիգորյանի խոսքով,ՀԿ-ն գործունեության կարճ ընթացքում սկսել է փորձագիտական աջակցություն տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին, աջակցել տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կապերի ստեղծմանը: «Վստահ ենք` ուժեղացնելով փոքր և միջին ձեռնարկությունները, նպաստելու ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը: Մեր նպատակների իրագործման հարցում մեզ աջակցում են Հայաստանում և արտերկրում հայկական արտադրանքի առցանց վաճառքով զբաղվող, լոգիստիկ և մարքետինգային ծառայություններ մատուցող ընկերությունները»,-նշեց նա:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ընդգծեց` հնարավոր չէ մշակել և իրականացնել արդյունավետ պետական քաղաքականություն`երկխոսության մեջ չլինելով մասնավոր հատվածի հետ, ընդ որում` այդ երկխոսությունը պետք է անընդհատ լինի: «Որդեգրել ենք ժողովրդավարության ճանապարհը, դրա կայացման համար առանցքային դեր ունի փոքր և միջին ձեռնարկատիրության կայացումը, դա ստեղծում է միջին խավ, ինչն էլ իր հերթին բերում է ներառական քաղաքական համակարգին: Այս խնդիրը դրված է Կառավարության առջև»,-հավելեց փոխնախարար Գևորգյանը` ներկայացնելով, թե ինչ ուղի է ընտրել ներկայիս Կառավարությունը մեր երկրում փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու համար:

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյաննառանձնացրեց պետության անելիքներն արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության առումով: Նրա կարծիքով` տնտեսական դիվանագիտության ինստիտուտը առայսօր կայացված չէ: «Հիմա փորձում ենք այդ ինստիտուտը զարգացնել: Եթե ունենում ենք բանիմաց մասնագետներ, որոնք կարողանում են մեր արտադրանքը ներկայացնել արտերկրում, դա հստակ օգուտ է տալիս: Ունենք խնդիրներ լոգիստիկ առումով: Հասկանում ենք, թե որտեղ ենք ապրում, բայց պետք է զարգացնել Հայաստանի լոգիստիկ ցանցը: Հայաստանն աշխարհին ներկայացնելու նոր ոճ պետք էորդեգրենք»,-վստահ է էկոնոմիկայի փոխնախարարը՝ նշելով, որ արդեն շուտով Հայաստանը դեպի Եվրոպա ու ՌԴ արտահանման կազմակերպման նպատակով կունենա երկու կամ երեք լաստանավ:

Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նախանշեց այն քայլերը, որոնց շնորհիվ հայ արտադրողները կկարողանան իրենց արտադրանքը դուրս բերել միջազգային շուկա: «Պալատը մոտ 100 երկրի հետ պայմանագիր ունի, այն է` համագործակցություն պալատների մակարդակով: Ունենք հնարավորություն նամակ գրել կոնկրետ երկրի պալատին, ասել` նման ապրանք ունենք, թույլ տվեք ձեր շուկա մտնել, ինչպես նաև ստանալ մի շարք հարցերի պատախաններ: Պատրաստ ենք համագործակցել փոքր և միջին կազմակերպությունների հետ»,-ասաց Ալեքսանյանը: Այնուհետև դիմեց ՓՄՁ-ների ներկայացուցիչներին` ձևակերպեք, թե ինչ եք ուզում: «Մի բերեք մեզ երրորդ երկրի ապրանք և փորձեք համոզել, որ այն հայկական է, այդ ժամանակներն անցել են: Եթե դժվարություններ կլինեն, պատրաստ ենք օգնել խորհրդատվությամբ»,-հավելեց Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը:

«Export Armenia» ասոցիացիայի համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը խոսեց արտահանման մասին` ընդգծելով, որ արտահանումն ապրանքի մասին չէ, նույնիսկ որակյալ ապրանքի մասին չէ, Հայաստանի դեպքում արտահանումը մարդու մասին է: «Եթե մոտակա 2-3 տարվա ընթացքում չունենանք մինչև 500 մասնագետ, որոնք հստակ կարող են 3-ից 4 լեզվով, լայն աշխարհագրությամբ բանակցել, տիրապետել թվային գործիքների, ապա առաջ չենք գնալու, զարգացում չենք ունենալու: Արտահանման պարագայում կարևոր գործոն է վաճառքը: Կարևորեք այն մարդկանց, որոնք զբաղվում են ձեր ապրանքի վաճառքով: Թիրախավորեք այն երկրները, որտեղ ձեր ապրանքը կարող է երկար վաճառվել: Հաջորդիվ` այդ երկրի լեզվին, մշակույթին տիրապետող մասնագետներ ներգրավվենք:Ի վերջո, կայուն որակ ապահովենք»,-ասաց Ալեքսանյանը: Ընդգծեց` կարևոր են նման քննարկումները, որոնց ընթացքում վեր են հանվում խնդիրները, լուծումներ առաջարկվում, նոր գաղափարներ հնչեցվում:

Միջոցառմանը ներկա էին հայկական մի քանի ընկերությունների հիմնադիրներ: «Mountea» ընկերության հիմնադիր Դավիթ Մնացականյանը ներկայացրեց սեփական բիզնես սկսելու իր փորձը: Անդրադարձավ արտահանմանը: «Շուկաները տարբեր են, բայց վերջին շրջանում մի կարևոր բարդության ենք բախվել` դոլարի և եվրոյի կուրսն ընկավ, չես կարողանում այնպես հաշվարկներ անել, որ քո շահույթը դարձնես դրամ և օգտագործես: Ստիպված ես բարձր տոկոսադրույքով վարկ վերցնելու տարբերակն ընտրել, ինչ-որ ձևով քո կազմակերպության շրջանառությունն ապահովել»,-շեշտեց Մնացականյանը:

Սուրճի և թեյի արտադրությամբ զբաղվող «Afrobean» ընկերության հիմնադիր Քրիստ Մարգարյանընշեց` «Մեյդ ին Արմենիան» իրենց հնարավորություն է տվել դուրս գալ միջազգային շուկա: «Արդեն կան նախնական համաձայնություններ և պլաններ արտահանել մեր արտադրանքը, ուղարկել ենք այն մոտ տասը երկիր, սպասում ենք պատասխանի, անցնում ենք սերտիֆիկացման բոլոր փուլերը: ՀԿ-ն մեզ տվեց կապեր և հնարավորություններ: Նոր բիզնեսը չի կարող միայնակ հաղթահարել բոլոր խնդիրները, որոնք առաջանում են` լոգիստիկ, վաճառքի, մարքեթինգային և այլն: Անպայման շուկայի վերլուծություն արեք, թիրախային ճիշտ խումբ ընտրեք, փորձեք դիրքավորում ունենալ»,-ասացՄարգարյանը:

«Yan cosmetics»-ի հիմնադիր Սիլվա Մալխասյանը տեղեկացրեց` առաջինն էին, որ շուկայում ներկայացան հայկական արտադրության դեկորատիվ կոսմետիկայով: «Երբ ցանկանում էինք ընդլայնել մեր ապրաքատեսականին, չէր բավականացնում ոչ ժամանակը, ոչ միջոցները: Սկսեցինք համագործակցել «Մեյդ ին Արմենիա» ՀԿ հետ, որն էլ մեզ օգնեց գտնել պոտենցիալ գործընկերներ, որոնք մեզ օգնում ենք լոգիստիկ, մարքենտինգային և արտահանման հարցերում: Եվ ամենակարևորը` ՀԿ-ն մեզ օգնեց գտնել ներդրող, ում օգնությամբ իրականություն ենք դարձնում մեր նպատակները»,-եզրափակեց Մալխասյանը:

Միջոցառումը ավարտվեց «Blockcentro» ընկերության  Գործադիր տնօրեն Քրիստիանո Վոլպիի/ Իտալիա/ զեկույցով, որը ներկայացրեց ՀԿ հետ համագործակցության շրջանակում իրականացվող նախագծերը: Մասնավորապես, նրա խոսքով, այժմ ակտիվ քայլեր են կատարվում ՓՄՁ-երին ընդգրկուն աջակցության տրամադրման նպատակով բիզնես աքսելերատորի ստեղծման, ինչպես նաև բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված ֆինանսավորման գործիքի ներդրման ուղղությամբ: Սրանք դառնալու են այն գործիքները, որոնք օգնելու են ավելի արդյունավետ օգտագործել ՓՄՁ-երի ներուժը, խնայել ժամանակ, ռեսուրսներ՝ լուծելով տարբեր խնդիրներ, այդ թվում՝ ստանալ հավելյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորություն:

Միջոցառումն իրականացվել է Telesis Solusions, OMNI, Shopping Armenia, AllinOne ընկերությունների աջակցությամբ և նրանց հետ գործակցությամբ:

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''