Գեղարքունիքում 14-ամյա տղայի սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
SOCIETYԳեղարքունիքում 14-ամյա տղային հրազենային վնասվածքներ հասցնելու առթիվ քրեական գործ է հարուցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: Այլ մանրամասներ այս պահին չենք հրապարակի` քննության շահերից ելնելով: Մի շարք հանգամանքներ պարզվել են, բայց քննության շահերից ելնելով չենք կարող հրապարակել»,-տեղեկացրեց Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դեկտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



