2 օր առաջ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ավետիք Չալաբյանի գործի նախնական քննությունն ավարտված է. Կարեն Վրթանեսյան
BLOGԿարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
2 օր առաջ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ավետիք Չալաբյանի գործի նախնական քննությունն ավարտված է։ Այսօր դատախազը Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին ու նոր միջնորդություն ներկայացվել կալանքը երկարացնելու։
Նպատակը հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է։ (Հիշեցնեմ նաև, որ հուլիսի 1-ից իրեն մեղսագրվող արարքն ընդհանրապես պետք է ապաքրեականացվեր ու Ավետիքը պետք է ազատվեր կալանքից, բայց ափալ-թափալ փոփոխություն էին մտցրել, որ այդ հոդվածը մնա)։
Ասել եմ, նորից կրկնեմ. այս կրկեսի նպատակը՝ քաղաքականություն մտնելուց հեռու պահել ցանկացած նոր խաղաղացողի։ Սա ցուցադրական պատիժ է բոլոր նրանց համար, ում մտքով կարող է անցնել քաղաքականություն մտնել ու թեկուզ զուտ տեսականորեն սպառնալ Նիկոլի իշխանությանը։
Ըստ էության սա Նիկոլի ձեռքով թուրքական քաղաքականության իրականացումն է. թուրքի համար հայի ամենաատելի 2 տեսակ կա. մեկը քաղաքական հայն է, մյուսը զինվորական հայը։
Հ.Գ. Նույն նպատակն են հետապնդում ՏԻՄ ընտրություններում հաղթող ոչ-նիկոլական թեկնածուների և իրենց մերձավորների ձերբակալությունները, իրենց վրա քրգործեր կարելը։
* * *
Ի դեպ, քանի խոսեցինք կռվող հայից... Հիշեցնեմ, որ Իգոր Խաչատուրովի գործում էլ կոպտագույն խախտումների են դիմում, որ հնարավորինս երկար փակած պահեն։ Օրինակ՝ վերջին անգամ փաստաբանին ոչ միայն պատշաճ չէին ծանուցել դատական նիստի մասին, այլև, երբ այնուամենայնիվ պաշտպանը ներկայացել էր նիստին, դատավորն ուղղակի չէր գնացել նիստի (նորմալ պայմաններում ԲԴԽ-ում անմիջապես կարգապահական վարույթ կհարուցեին այդպիսի դատ
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



