Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետի հուղարկավորությանը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։
Արարողությանը նախագահի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցը մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պեսկովը նաև բացատրել է, որ հուղարկավորությանը Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայությունը կախված է արարողակարգային կանոններից։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետի դեմ մահափորձը կատարվել էր Ճապոնիայի Նարա քաղաքում, ինչի հետևանքով Սինձո Աբեն մահացել է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



