Ռուսաստանցիների ավելի քան 80%-ը վստահում է Պուտինին․ հարցում
INTERNATIONAL NEWSՌուսաստանցիների կարծիքով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է լինել երկրի թիվ մեկ վստահություն ունեցող մարդը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) հարցում է իրականացրել, համաձայն որի՝ ռուսաստանցիների 80,7%-ը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 63,5%-ը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիների 77,8%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը, 51,2%-ը՝ Միշուստինին, իսկ 51,3%-ը՝ կառավարության գործունեությանը։
Հարցվածները խոսել են նաև Պետդումայի խմբակցությունների ղեկավարների նկատմամբ իրենց վստահության մակարդակի մասին։ Գենադի Զյուգանովին վստահում է հարցվածների 29,9%-ը, Սերգեյ Միրոնովը՝ 30%–ը, Լեոնիդ Սլուցկուն՝ 16,6%–ը, Ալեքսեյ Նեչաևին՝ 7,6%–ը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



