Մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը
CULTURE62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան:
Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից:
Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը, աշխատել է «Огонек» և «Юный техник» ամսագրերում:
Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ:
Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Աշոտ Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին, կիսում կորստի ծանր վիշտը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



