Սահմանվել է անմշակ կաշվի արտահանման արգելք
SOCIETYԿառավարության որոշմամբ, վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների (ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102, ԱՏԳ ԱԱ 4103) արտահանման արգելք:
Նպատակն է պաշտպանել Հայաստանում տեղական արտադրությունը և ապահովել այն հումքային բազայով՝ այսպիսով խթանելով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը և հնարավորություն ընձեռելով ոլորտի ընկերություններին՝ ընդլայնել արտադրական ծավալները և բարձրացնել արտադրանքի մրցունակությունը։
Որոշումն ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 8-ից և գործելու է մինչև 2023 թ․ հունվարի 8-ը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



